Ինչպես արդեն տեղեկացրել ենք մայիսի 18-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 351 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը պացիենտի մոտ առկա է եղել կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ՝ ոչ կորոնավիրուսի պատճառով:
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 84 տղամարդ տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նշենք, որ այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 25 է։