տուն Քաղաքական Քանի որ «վեթինգն» ալերգիաներ ա առաջացնում, որոշեցինք՝ բովանդակությունը մնա, վերնագիրը լինի ուրիշ

Քանի որ «վեթինգն» ալերգիաներ ա առաջացնում, որոշեցինք՝ բովանդակությունը մնա, վերնագիրը լինի ուրիշ

236
0

Կառավարության այսօրվա նիստում քննարկվում է կոռուպցիայի կանխարգելման մարմնի ձևավորման հարցը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձավ բարեվարքության կանոնների ներդրմանը: Նա նշեց, որ կանոնները վերաբերելու են պետական համակարգի բոլոր օղակներին, բայց շեշտը դրվելու է իրավական համակարգի վրա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով բարեվարքության կանոնների մասին, նշեց. «Այստեղ մերձքաղաքական պահ կա: Կան այնպիսի հայտարարություններ, որ այ, կառավարությունը հայտարարեց՝ վեթինգ-վեթինգ, հետո վեթինգից հրաժարվեցին և այլն և այլն: Մենք ուղղակի ուղիղ ասում ենք, քանի որ այդ բառը մեծ ալերգիաներ ա առաջացնում, մենք որոշեցինք բովանդակությունը մնա, վերնագիրը լինի ուրիշ: Մենք ինչ ենք ասում, որ ՀՀ դատավորի, պաշտոնյայի բարեվարքությունը ստուգելու գործում մեխանիզմներ պետք է լինեն, և մենք այդ մեխանիզմները հետևողական, քայլ առ քայլ իրականացնում ենք»:

Փաշինյանը նշեց, որ իրեն շատ հետաքրքրում է, թե այս ռազմավարությունն ինչ ազդեցություն կունենա ԱԱԾ-ի վրա՝ որպես կառույց և որպես մարմին: Նա վստահություն հայտնեց, որ կոռուպցիայի կանխարգելման մարմինը 21-րդ դարին համապատասխանող կառույց է լինելու:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here