Ինչպես հայտնի է, այս տարի քաղաքամայր Երևանին նվիրված տոնական միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին, որը կիրականցվի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, շուրջ 150 մլն դրամի մասին է խոսքը:
«Ուզում եմ շեշտել, որ անցած տարվա համեմատ շուրջ տասն անգամ բյուջեն կրճատվել է, չնայած, անցած տարի հոբելյանական էր, մի քիչ հասկանալի է, սակայն դրա նախորդ տարիների համեմատ էլի շատ, զգալիորեն, անգամներով բյուջեն կրճատվել է»,- ասել է նա:
Իսկ թե ինչ միջոցառումներ են նախատեսվում, Հակոբ Կարապետյանն ասաց, որ կլինի ասուլիս, որի ընթացքում ամբողջ ծրագիրը կներկայացվի, և նշեց, որ ծրագրերը կներկայացնեն հաջորդ շաբաթ: