տուն Հասարակություն Իրավական Քանի մեկուսացված եւ ինքնամեկուսացված կա Եղվարդի դատարանից

Քանի մեկուսացված եւ ինքնամեկուսացված կա Եղվարդի դատարանից

243
0

Օրեր առաջ ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը «Ֆեյսբուքում» գրել էր, որ  Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում աշխատակիցներից մեկը վարակվել է կորոնավիրուսով:

Araratnews.am-ը Արման Խաչատրյանին հարցրեց՝ արդյոք դատարանն աշխատում է, քանի մեկուսացված եւ ինքնամեկուսացված աշխատակից կա: «Դատարանը աշխատում է: Մեկուսացվածների եւ ինքնամեկուսացվածների թիվը տասն է: Այլ մանրամասներ չեմ կարող ասել, քանի որ չեմ տիրապետում»,- ասաց պարոն Խաչատրյանը:

Մեր տեղեկություններով, կորոնավիրուսով վարակված աշխատակցի հետ շփում ունեցածներին մեկուսացրել են «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

Սոնա Դավթյան