տուն Հասարակություն Քանի մարդ է եկել Հայաստան ու գնացել 2019 թվականին

Քանի մարդ է եկել Հայաստան ու գնացել 2019 թվականին

239
0

Միգրացիոն ծառայությունը հրապարակել է 2019 թվականի սահմանահատումների քանակը:

2019 թվականին Հայաստանի տարածք է մտել 4 միլիոն 319 հազար 618 մարդ, դուրս եկել՝ 4 միլիոն 309 հազար 112 մարդ: Դրական սալդոն կազմել է 10506:

2018 թվականին սալդոն կազմել էր +15318,

2017 թվականին՝ -26909

2016 թվականին՝ -48170

2015 թվականին – 43425

Ընդ որում, 2019 թվականին ՀՀ է մտել Հայաստանի 2 միլիոն 392 հազար 893 քաղաքացի, դուրս եկել՝ 2 միլիոն 399 հազար 422 քաղաքացի, բացասական սալդոն՝ 6529: Օտարերկրյա անձնագրերով սահմանահատումների սալդոն դրական՝ 17035:

Ներկայացնում ենք նաև սահմանահատումների քանակը՝ ըստ քաղաքացիության երկրի 2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին:

Վիճակագրական հաշվետվությունը ամբողջությամբ այստեղ