Ոստիկանության ութ աշխատակից կա, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Նաեւ ոստիկանության այդ ծառայողների շրջապատն է մեկուսացված։ Ինչպես առողջապահության նախարարությունն է իրականացնում իր բժշկական հետաքննությունը, նույն կերպ մենք փորձում ենք շփման շրջանակին մեկուսացնել, դրանից հետո նաեւ ստուգման ենթարկել, որպեսզի այս համավարակը իր տարածումը չգտնի ոստիկանության ստորաբաժանումներում»: