տուն Լուրեր Քանի դեռ քաղաքական կամք չկա, մարտի 1-ը չի բացահայտվի. Ռուբեն Հակոբյան

Քանի դեռ քաղաքական կամք չկա, մարտի 1-ը չի բացահայտվի. Ռուբեն Հակոբյան

90
0

Ruben-Hakobyan_11

Իշխանությունը շահագրգռված չէ եւ քաղաքական կամք չունի, որ բացահայտի Մարտի մեկը: Այսօր այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Ի վերջո Մարտի մեկն  ունի մեղավորներ, կազմակերպիչներ, հրահրողներ: Մարտի մեկը արդյունքն է նախագահական ընտրությունների: Պետության մեջ կատարվող ամեն ինչի հիմնական պատասխանատուն եւ մեղավորը իշխանությունն է: Եթե համապատասխան մարմինները աշխատեին, ես չեմ կարծում բացահայտված չլիներ: Բայց քանի որ քաղաքական կամք չկա, չի բացահայտվում Մարտի մեկը»,- ասաց Հակոբյանը:

Անդրադառնալով նաեւ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերինˋ Հակոբյանը նշեց, որ բավականին ծանր իրավիճակում է հայտնվել Ուկրաինայի ժողովուրդը:

«Եթե տեսնում եք ինչ է կատարվում Ղրիմում եւ Ուկրաինայի մյուս քաղաքներում ու մարզերում, շատ հասկանալի է, որ չեմ նախանձում ոչ Ուկրաինային, ոչ ուկրաինական ժողովրդին: Դա իսկապես կանդրադառնա տարածաաշրջանային երկրների քաղաքականության վրա, բայց չեմ կարծում, որ կազդի կամ կդանդաղեցնի Մաքսային միության գործընթացները»,-ասում է  Հակոբյանը:

Նա համոզված է, որ Ուկրաինայում տեղի ունցածը կազդի Արեւելյան Եվրոպայի պետությունների վրա եւ դրա ականատեսը կլինեն բոլորը: