տուն Տնտեսական Քանի բիզնեսմեն է օգտվել 25 միլիարդ աջակցությունից

Քանի բիզնեսմեն է օգտվել 25 միլիարդ աջակցությունից

227
0
Business team meeting present, investor colleagues consultation and conference new strategy plan business and market growth on financial document graph report, Meeting and Talking.

«Իրանից Հայաստան եկող բեռները ստուգվում են եւ ախտահանվում»,- այսօր ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Հարցին՝ բիզնեսին տրվող 25 միլիարդ աջակցությունից քանի բիզնեսմեն է օգտվել, կառավարության անդամն ասաց՝ լիազորված չէ հարցին պատասխանել, բայց տնտեսավարողները հետաքրքրված են, կա ակտիվություն: Էկոնոմիկայի նախարարի խոսնակ Աննա Օհանյանն էլ ասաց՝ հարցաթերթ են դրել  նախարարության կայքում: Բիզնեսմենները կարող են լրացնել, թե ինչ խնդիրներ ունեն:

Հարց հնչեց նաև արտահանման մասին: Փոխնախարար Վարոս Սիմոնյանի խոսքով՝ ՀՀ-ից Իրան սննդամթերքի արտահանում չի եղել, իսկ ՀՀ-ԵԱՏՄ արտահանում եղել է, բայց վարակված ապրանքի դեպք չի եղել: