տուն ժամանց Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի գժտության պատճառը

Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի գժտության պատճառը

664
0

«Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ համարձակ հանդերձանքի պատճառով գժտվել է Քանյե Ուեսթի հետ» վերնագրով հոդվածում ասվում է, որ վերջերս ռեփեր Քանյե Ուեսթը հրապարակել է իր «Հիսուս-թագավոր» անունով իններորդ ալբոմը, որտեղ ամբողջ թեման կրոնական է։  Այս մասին գրում է lisa.ru-ն: Ինչպես նախկինում գրել էինք, Ուեսթը քրիստոնեություն է դավանում:

Ըստ մերձավորների, երաժիշտը լրիվ վերափոխվել է և հիմա ծառայում է միայն Աստծուն։ Հենց այդ պատճառով էլ նա դադարել է կատարել հին երգերը, քանի որ նրան դուր չեն գալիս դրանց տեքստերը։

Այս ամենն ազդել է նաև նրա՝ կնոջ հետ հարաբերությունների վրա։

Քիմ Քարդաշյանը աջակցում է ամուսնուն կիրակնօրյա պատարագների ժամանակ։ Աստծուն խոնարհումի նշան էր նաև Հայաստանում տեղի ունեցած Քարդաշյանների մկրտությունը:

Ինչպես հայտնի է, Հայաստան կատարած այցի ժամանակ նրանք մկրտել էին իրենց երեխաներին:

Այնուամենայնիվ, այն, ինչից չի կարող հրաժարվել աստղը, իր էրոտիկ կերպարն է։ Քիմ Քարդաշյանին հրապուրիչ տեսքը պետք է այն բանի համար, որ վաճառի իր արտադրած օծանելիքը և ներքնազգեստները։

Զույգի մոտ պրոբլեմներ են առաջացել։ Բանն այն է, որ նրանք բազմիցս վիճել են Քիմի համարձակ հանդերձանքի պատճառով։

Քանյեին դուր չի եկել «թաց» շրջազգեստը Thierry Mugler-ից, որի մեջ Քիմը հայտնվել է Met Gala-ում։ Աստղը պատրաստ չէ դառնալ ավելի համեստ միայն այն պատճառով, որ ամուսինը փոխվել է։ Վիճաբանության պատճառ է նաև կոսմետիկան։

Իհարկե, Քանյեն չի արգելում կնոջը դիմահարդարվել, բայց նա կատաղում է, երբ նրա վեցամյա աղջիկ Նորթը ամեն ինչ կրկնում է մոր հետևից։ Նույն պրոբլեմն է նաև Կայլի Ջենների հետ, միայն մի տարբերությամբ՝ փոքրիկն ընդամենը երկու տարեկան է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here