Դոկտոր Ջեյ Բհաթթաչարիան Սթենֆորդի համալսարանի բժշկության պրոֆեսոր է: Նա տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի գիտաշխատող է, ինչպես նաև Ստենֆորդի տնտեսական քաղաքականության հետազոտության ինստիտուտի և Ստենֆորդ Ֆրիման Սփոգլիի ինստիտուտի ավագ գիտաշխատող: 2020 թվականի մարտի 24-ին «Wall Street Journal»-ում նրա հոդվածը կասկածի տակ է դնում այն ենթադրությունը, որ «կորոնավիրուսը կսպաներ միլիոնավոր մարդկանց՝ առանց սահմանափակումների և կարանտինների անցկացման»: Գիտական հոդվածում նշվում է, որ կորոնավիրուսից մահվան դեպքերի վերաբերյալ իրականացվող կանխատեսումները՝ ուռճացված թվերով, կարող են պատվերներ լինել: Փիթեր Ռոբինսոնը դոկտոր Ջեյ Բհաթթաչարիայի հետ խոսել է վերջինիս կայացրած եզրակացության մասին: Ներկայացվում են նրա հետազոտության մանրամասները, որոնք հիմնված են ամբողջ աշխարհի թեժ կետերից հավաքված տվյալների վրա: Դոկտոր Ջեյ Բհաթթաչարիան տնտեսագետ և բժշկական հետազոտող է, և նրա ուսումնասիրությունները հիմնված են գիտության վրա:
«Բանն այն է, որ հստակ թիվը ոչ ոք չգիտի: Մեր տեսած ցուցանիշները համաճարակի շատ-շատ լայն շրջանակի հետ են համահունչ. մի կողմից այն երկու-չորս միլիոն մարդու կսպանի, մյուս կողմից՝ 50 000-100 000 մարդու: Դա աներևակայելի լայն շրջանակ է, և այն քաղաքականությունը, որը դուք վարում եք երկու-չորս միլիոն մահվան դեպքերից խուսափելու համար, շատ տարբեր է այն քաղաքականությունից, որը վարում եք 50 000-100 000 մահվան դեպքերից խուսափելու դեպքում»,- հարցազրույցի ժամանակ ընդգծել է դոկտոր Ջեյ Բհաթթաչարիան:
«Քանի՞ մարդ ունի վիրուսի հակամարմինը: Այսպիսով, դա այն է, ինչ դուք պետք է իմանաք»,- նշել է Բհաթթաչարիան:
Միևնույն ժամանակ, Բհաթթաչարիան նկատել է, որ փաստն այն է, որ մեզանից ոչ մեկը դա չգիտի: Մեզնից ոչ մեկը չգիտի այդ թիվը, քանի որ դեռ չկա արված թեստավորում կամ գիտական ուսումնասիրություն:
«Սա մահացու վիրուս է: Սա բացարձակապես մահացու վիրուս է: Այսպիսով, այն ամենը, ինչի կարիքը որ հիմա ունեք, առողջապահական ռեսուրսն է: Ընդհանուր առմամբ, դուք գիտեք, թե ինչպես է ընթանում համավարակը, բայց պետք է նաև բոլոր վայրերից տվյալներ ունենաք, ինչպես որ նախագահական ընտրությունների դեպքում է, անհրաժեշտ է յուրաքանչյուր նահանգում քվեարկություն անցկացնել, որովհետև դա պարզապես համաժողովրդական հանրաքվե չէ»,- ասել է Բհաթթաչարիան: