Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում գրանցված է շուրջ 80 քաղաքական կուսակցություն:
Երկրի չափերով ամենամեծ կուսակցություններն են ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն: Սակայն թե այս երկու քաղաքական ուժերի, թե նրանց հաջորդող մյուս 78-ի ներկայացրած թվերը խիստ զարմանալի ու միաժամանակ ծիծաղելի են:
Միայն պարզ մաթեմատիկական հաշվարկ կատարելով կարելի է ենթադրել, որ ըստ կուսակցությունների ներկայացրած թվերի, Հայաստանում կա շուրջ 3,500.000 կուսակցական, այնինչ Հայաստանում ընտրելու իրավունք ունեն միայն շուրջ 2.000.000 քաղաքացիներ, այն էլ նրանք, մեծամասամբ, կուսակցական չեն:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի, ցանկացած կուսակցություն պարտավոր է ունենալ 2000 անդամ, ներառյալ ամեն մարզում 100 անդամ:
Իսկ ընտրական գործընթացներում ամենազավեշտալին 2007-ին ՍԴՀԿ-ի ստացած քվեներն էին` ընդամենը 900 քվե: Մինչդեռ այս կուսակցությունը հայտարարել էր իր 4700 անդամ ունենալու մասին:
Եղել են նման այլ ցածր արդյունքներ ևս, որոնք կարող են փաստել, որ որոշ կուսակցություններ անդամների անգամ նվազագույն քանակը չունեն :