Araratnews.am-ի լրագրողին քիչ առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ քանդակագործ Արա Շիրազն այսօր գիշեր մահացել է:
Հիշեցնենք, որ քանդակագործը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էր, «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նա հիվանդանոց էր տեղափոխել սույն թվականի փետրվարի 24-ին: Արա Շիրազի մոտ ախտորոշվել էր գլխուղեղի ինսուլտ: