Բրիտանական «Radio 1»-ին տված անկեղծ հարցազրույցում Քայնե Վեսթն ասել է. « Հեշտ չէր գտնել այն մեկին, ով քեզ կսիրեր ոչ քո փողերի և փառքի համար, սակայն դա իրեն հաջողվել է: Նա տվել է ինձ ամեն ինչ: Նա ինձ համար ապահով հենարան է: Նա այնքան ստաբիլ վիճակում է գտնվում, որ սիրում է ինձ՝ առանց դրա դիմաց գումար պահանջելու»,-ասել է նա Քիմ Քարդաշյանի մասին: Բացի այդ ռեփերը պատմել է իր կյանքի հաջողությունների, հիասթափությունների և Ջեյ-Զիի հետ ընկերության մասին: « Ջեյն ամեն ինչի, կարելի է ասել, որ հասել է, կատարել է իր երազանքը, սակայն ես զգում եմ, որ դեռ աշխատելու և հասնելու տեղ ունեմ: Կան շատ նպատակներ, որոնք ես դեռ չեմ իրագործել: Միլիոնավոր մարդիկ ինձ ասում են, որ ես չեմ կարող, ոչնչի չեմ հասնի, սակայն այս հարցազրույցը 5-10 տարի հետո էլ կհեռարձակվի, և շատերը կզգան, թե ինչքան թերահավատ են եղել իմ հարցում»,-ասել է նա: Հիշեցնենք, որ «Yeezus» հյուրախաղերից հետո Վեսթը մեկնել է Եվրոպայով շրջագայելու:
Աղբյուր՝ MTV RUSSIA