տուն Լուրեր Քամու հետևանքով վնասվել են տան տանիքներ, շրջվել են ծառեր և ընկնել ավտոմեքենաների...

Քամու հետևանքով վնասվել են տան տանիքներ, շրջվել են ծառեր և ընկնել ավտոմեքենաների վրա

160
0

imgresԴեկտեմբերի 4-ին, ժամը 09.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեկտեմբերի 3-ին ժամը 19.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Սոլակ գյուղում ուժեղ քամու հետևանքով վնասվել են տան տանիքներ, շրջվել են ծառեր և ընկնել ավտոմեքենաների վրա:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել են Ռ. Բ.-ին պատկանող հացատան տանիքը՝ 35 քմ, «Միցուբիշի պաջերո» մակնիշի 32 ՕՏ 901 պ/հ ավտոմեքենայի առջև հատվածը և «ՈւԱԶ» մակնիշի 42 ԼՕ 087 պ/հ ավտոմեքենայի խցիկը, Հ. Գ.-ին պատկանող տան և անասնագոմի տանիքները՝ 30 քմ,  Ժ. Գ.-ին պատկանող տան տանիքը՝ 36 քմ, Վ. Մ.-ին պատկանող տան տանիքը՝ 110 քմ և Ս. Ս.-ին  պատկանող տան տանիքը՝ 10 քմ և պատուհանները՝ 12 քմ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here