տուն Հասարակություն Առողջապահություն Քաղցկեղը սարքել են դրոշակ. Արսեն Թորոսյանը հակադարձում է Մանե Թանդիլյանին

Քաղցկեղը սարքել են դրոշակ. Արսեն Թորոսյանը հակադարձում է Մանե Թանդիլյանին

283
0

Բյուջե-2020-ի նախնական քննարկումների ժամանակ, ի թիվս այլ հարցերի, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ հանրապետությունում քաղցկեղածին երևույթներին և դրանց կանխարգելման միջոցառումներին:

Խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում ԼՀ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց ուղղեց նախարարին՝ հիշեցնելով, որ Արսեն Թորոսյանը մեր երկրում քաղցկեղի առաջացման հիմնական պատճառ է նշում ծխախոտը:

«Արդյոք դրան չի՞ նպաստում նաև հանքարդյունաբերությունը, վտանգավոր մետաղների առկայությունը»,- հետաքրքրվեց Մանե Թանդիլյանը՝ միաժամանակ մտահոգություն հնչեցնելով, որ Հայաստանի հյուսիսն ու հարավը՝ Լոռին և Սյունիքը, «քաղցկեղից մեռնում են»…

Անդրադառնալով հարցին՝ Արսեն Թորոսյանը հակադարձեց, որ Հայաստանում հիվանդություններով պայմանավորված մահացությունները հիմնականում սրտանոթային հիվանդության հետևանքով են:

«Հիսուն տոկոսից ավելի դեպքերը կապված են արյան շրջանառությամբ պայմանավորված սրտանոթային հիվանդությունների հետ: Այո, երկրորդ տեղում քաղցկեղն է, որի առաջացման պատճառներից մեկը ես եմ նշում, մյուսը՝ դուք: Մենք որևէ կաշկանդվածություն չունենք ասել, որ շրջակա միջավայրի գրոծոններն առաջացնում են քաղցկեղ, բայց դրանք ավելի շատ ուրիշ հիվանդություններ են առաջացում, քան՝ քաղցկեղ, չնայած հենց քաղցկեղն են սարքել դրոշակ»,- ընդգծեց առողջապահության նախարարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here