տուն Հասարակություն Քաղցկեղը կբուժվի Հայաստանում․ արտերկիր մեկնելու կարիք չկա

Քաղցկեղը կբուժվի Հայաստանում․ արտերկիր մեկնելու կարիք չկա

221
0

Այսօր «Էրեբունի» ԲԿ-ում բացվեց Միջուկային ճառագայթման կենտրոնը։ Այն հնարավորություն կտա շատ հիվանդների արտերկրում բուժում ստանալու փոխարեն, այն իրականացնել Հայաստանում։

«Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը նշում է, որ միջուկային ճառագայթմամբ բուժումը ամենաթրենդայինն է աշխարհում, քանի որ բժիշկները և ֆիզիկոսները կանողանում են բուժել այն հիվանդությունները, որոնք նախկինում հնարավոր չէր։

«Բացի յոդաթերապիայից, կան այլ քաղցկեղային հիվանդություններ, որոնք էլի իզոտոպի կիրառմամբ բուժվում են, և մենք բանակցում ենք, որ կարողանանք այդ դեղերն էլ ներմուծենք Հայաստան»,- ասաց նա։

ԲԿ գործադիր տնօրենը նշեց, որ ժողովուրդը պետք է իմանա՝ լավ բուժում կարող է ստանալ Հայաստանում․ «Հիմա Եվրոպա գնալու կարիք չկա, կարող են այստեղ շատ որակյալ բուժում ստանալ»։

Կենտրոնում առաջնային հետազոտությունների արժեքը կսկսվի 40,000 դրամից․ «Այս պահին բուժում իրականացվելու է վահանաձև գեղձի չարորակ ուռուցքների դեմ, բայց կան իզոտոպներ, որոնք օգտագործվում են շագանակագեղձի, արգանդի քաղցկեղի ժամանակ, և մենք էլ ենք ուզում դրանք բերել Հայաստան։ Դրանք Եվրոպայում նոր են և շատ թրենդային»։

Դիտարկմանը՝ շատ հիվանդներ մեկնում են Վրաստանում բուժում ստանալու, քանի որ այնտեղ մատչելի է, նա նշեց, որ հիվանդն ամեն դեպքում ավելի շատ է ծախսում, քան Հայաստանում բուժում ստանալիս։

Նա նշեց, որ կենտրոնի կառուցման համար շուրջ 600 մլն դրամի ներդրում է արվել, ամենածախսատարը կառուցման փուլն է եղել, քանի որ այն հատուկ շերտով է պատվել՝ սվինեցով, որպեսզի բուժանձնակազմի և հիվանդների համար անվտանգ լինի։

Մանուկյանի խոսքով՝ իզոտոպները բերվելու են արտերկրից, քանի որ այստեղ դեռևս չեն արտադրվում, բայց եթե ֆիզիկայի ինստիտուտը արտադրության հարցը լուծի, ապա միանշանակ կօգտվեն տեղական իզոտոպներից։