Բրիտանացի գիտնականները մշակել են տեխնոլոգիա, որով չարորակ ուռուցքները կարող են բուժվել ոսկու միջոցով։ Քեմբրիջի համալսարանի մի խումբ մասնագետների հաջողվել է ստեղծել ոսկու և ցիստալին դեղամիջոցի համադրությամբ նանո լուծույթ, որը լայն օգտագործվում է քաղցկեղով հիվանդների շրջանում։
Այս լուծույթն անմիջապես ազդում է ուռուցքի վրա։ Դրանից հետո քաղցկեղային բջիջները ենթարկվում են ռադիացիոն թույլ ներազդման, որի արդյունքում ոսկին արտադրում է էլեկտրոն և քայքայում է չարորակ ուռուցքի բջիջների ԴՆԹ-ն։ Այնուհետև «գործի է անցնում» ցիստալինը, որը ոչնչացնում է վարակված բջիջները։
Տեղեկացնենք, որ ցիստալինն, իր հերթին, ստացվում է պլատինումից։