տուն Սպորտ «Քաղցած» Սուարեսին հրավիրել են McDonalds

«Քաղցած» Սուարեսին հրավիրել են McDonalds

110
0

suar

McDonalds-ի Ուրուգվայի մասնաճյուղը իր ցանցի ռեստորաններից մեկն է հրավիրել Ուրուգվայի հավաքականի և «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին այն բանից հետո, երբ վերջինս կծել է Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Ջորջիո Կյելինիի ուսը։

«Ողջույն, Լուիս։ Եթե դու դեռ քաղցած ես, ապա համեցիր մեզ մոտ՝ Բիգ-Մաք», — գրված է McDonalds-ի թվիթերյան էջերից մեկում։ Այս հրապարակումը տարածել է ավելի քան 60 հազար օգտատեր։

Հիշեցենք, որ այդ արարքի համար ՖԻՖԱ-ն կարող է որակազրկել Սուարեսին 24 խաղով կամ 2 տարով։