տուն Լուրեր Քաղծառայությունը մասնավոր սեկտորի մրցակցությանը չի դիմանում

Քաղծառայությունը մասնավոր սեկտորի մրցակցությանը չի դիմանում

200
0

88888888888888

«Քաղծառայությունն ունի կարևոր դերակատարում, այն համալրված պետք է լինի որակյալ կադրերով, բայց մասնավոր սեկտորի մրցակցությանը չի դիմանում, և լավագույն կադրերը աշխատավարձի պատճառով ընտրում են ոչ թե հանրային, այլ` մասնավոր սեկտորում աշխատելը»,- ԱԺ-ում ընթացող՝ Բյուջե 2014 քննարկումների ժամանակ նշել է ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ասել է, որ աշխատավարձերի բարձրացումից հետո հանրային սեկտորը բավական մրցունակ կդառնա,  և այդ շեղումը մասնավորի հետ համեմատած` կկրճատվի: Մնացած բոլոր հարցերին Պավել Սաֆարյանը  այնքան ցածրաձայն է պատասխանել, որ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը նկատողություն է արել, ասելով. «Դուք ցածր եք խոսում, ոչինչ չի լսվում»: «Միկրոֆոնների ձայնը բարձրացրեք»,- պատասխանել է ֆինանսների փոխնախարարը:

 

Էմմա Պալյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here