տուն Լուրեր Քաղբանտարկյալների հարցի շուրջ հետաքրքրությունը մարել է

Քաղբանտարկյալների հարցի շուրջ հետաքրքրությունը մարել է

132
0

shant_6_0

 

Երեկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում ընթանում էր նոյեմբերի 5-ի գործով ազատազրկված Ավետիս Ավետիսյանի դատավարությունը: Դատարանի շենքի դիմաց հավաքվել էին ցուցապաստառներով մի խումբ մարդիկ, ովքեր պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Ավետիս Ավետիսյանին: Araratnews.am-ի լրագրողի հետ զրույցում Ավետիսյանի ընկերը՝ Արման Մխիթարյանը ասաց, որ սպասվում է, որ խափանման միջոցը կերկարաձգվի ևս երկու ամսով:

«Կատարվածի միակ մեղավորը ոստիկանությունն էր, որովհետև ընթացքը և տեսագրությունը նայում ես, հասկանում ես, որ ոստիկանության գործողություններն ավելի շատ սադրիչ էին, քան կանխարգելիչ»,- ասաց նա:

Վերջին շրջանում, ըստ Մխիթարյանի, այս խնդրի շուրջ հետաքրքրությունը մարել է, քանի որ առաջացել են շատ ուրիշ խնդիրներ:

Դատարանի շենքի դիմաց էր նաև «Շանթ և ազատություն» հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանը:

Araratnews.am-ի հետ զրույցում վերջինը կասկածի տակ դրեց, որ այս գործով արդար դատավարություն կարող է ընթանալ:

«Արդեն քանի օր է ֆեյսբուքում դրված է մեր հոգևոր առաջնորդներին ուղղված դիմումը մեր հիմնադրամի կողմից, որպեսզի արձագանքեն այս տգեղ փաստին՝ քաղբանտարկյալներ ունենալուն, բայց առ այսօր պատասխան չենք ստացել: Ամենազարմանալին դա է: Եթե հոգևոր առաջնորդը չի փորձում ձայն հանի, ո՞վ պիտի խոսի»:

Քիչ անց ակտիվիստներին մոտեցավ Ավետիս Ավետիսյանի փաստաբանն, ով հայտնեց, որ դատարանը բավարարել է խափանման միջոցը ևս երկու ամիս երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը: