Սուրեն Սահակյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.
Պետք ա էսօր քաղաքապետարանի դիմաց լինեիք ու տեսնեիք էն կոմեդիան, որ էնտեղ կատարվում էր: Առաջին աշխատանքային օրն էր, նստացույցի մասնակիցների մեքենաները տարհանելուց ու քաղաքապետարանի «գառաժ»-ի տրաքած մեքենաները ավտոկայանատեղիում շպրտելու բեմականացված օպերացիայից հետո: 2-3 ազատ տեղ էր մնացել… Քաղաքապետարանի աշխատակիցները հերթով գալիս կանգնում էին, ոստիկանները զգուշացնում էին, որ մի 6-20 տարի ա էդտեղ նշան կա, որ ծառայողական մեքենաները կարող են կանգնել, սրանք վրդովվում են, քֆրտում, քշում եսիմ ուր, անձրևի տակ մտնում քաղաքապետարան… Չի հասցնում ոստիկանը մի 10 մետր գա… էլի նույն բանը, հետո արդեն մյուս ծայրում :)) Բերին ամեն ծայրում մի ոստիկան կանգնեցրին, բայց անձրև էր գալիս, հետ բերին, հաջորդ վարկյանին էլի 2-3 մեքենա կանգնեց, էլի քֆուր-քյաֆար :)) Ես առաջարկ ունեմ… Պ-ն Օսիպյանը կարող է հետ բերել մեր մեքենաները, քարշակով, ոնց տարել է, կանգնեցնի այնտեղ, որտեղից տարել է, ներողություն խնդրի թյուրիմացության համար, հետո հրահանգի, որ ուրիշ մեքենաներն էլ կանգնեն… թե չէ մարդիկ 22 տարի օրինականություն չեն տեսել, խառնվում են իրար, հայհոյում օրինականությունը հսկող ոստիկաններին։ Քաղաքի կենտրոնում օրինականության կղզյակ եք սարքել, որ ի՞նչ անեք, եթե դրանից դուրս ամեն ինչ անօրինական ա… «սիրուն չի», չէ՞