տուն Հասարակություն Առողջապահություն Քաղաքացին ցած է նետվել կամրջից

Քաղաքացին ցած է նետվել կամրջից

609
0

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

ժամը 15։10-ի սահմաններում ոստիկանության Դավիթաշանե բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացին ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը` հղում աենելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանի գլխավորությամբ։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները: Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։