Յուրաքանչյուրիս մանկուց սովորեցրել են, որ գույքը չի կարելի փչացնել, ոչնչացնել` լինի խաղալիք, գիրք, թե դասասեղան, առավել ևս` եթե քոնը չէ, էլ չենք խոսում դիտավորյալ վնասելու մասին…
Հայտնի ճշմարտություններ են, որ հասուն տարիքում, ցավոք, ոմանք մոռանում են ու պատրաստ են հենց այնպես կոտրել զբոսայգու նստարանը, փողոցի լապտերը, հիվանդանոցի ապակին, ծանոթին կամ պետությանը գույքային վնաս պատճառել, եթե այս կամ այն բանն իրենց սրտով չէ:
Օրերս Վանաձորում այդպես էլ եղել էր:
Ապրիլի 1-ին, ժամը 18.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ մի երիտասարդ կոտրել է հիվանդանոցի մուտքի դռան ապակին: