Աժ-ում այսօր քննարկվում է կառավարության կողմից առաջարկած «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հարցի շուրջ իր ելույթի ընթացքում պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, որ Էլեկտրաէներգիայի սակագինը չափազանց բարձր է:
«Էլեկտրաէներգիայի սակագինը չհիմնավորված բարձր է: Գազի գնի թանկացման դեպքում, հոսանքի գինը պետք է ավելանար 1-2 դրամով, բայց ավելացավ 8 դրամով: Ինչո՞ւ է փոքր ՀԷԿ-երի աշխատողների միջին աշխատավարձը 230հազ. դրամ: Ամենևին կողմ չեմ ՀԷԿ-երի մասսայական ավելացմանը: Տեղեկություն կա, որ մտադիր են ՀԷՑ-ը սննկացնել և տալ «Գազպրոմ»-ին: Այդ դեպքում Հայաստանի քաղաքացին կընկնի «պրեսսինգի» տակ, որը գնալով ուժեղանում է: Էկոլոգները լուրջ մտահոգություններ ունեն: 300 ՀԷԿ է լինելու, ամեն մեկը էկոլոգիական խնդիր է առաջացնում: Յուրաքանչյուր բիզնեսմեն պարտավոր է պահպանել բնությունը, որը վնաս է կրում գործունեության արդյունքում: Չունենք օրենքով: Նույնը կասեմ նաև ջրի ծրագրի մեջ: Զուգահեռաբար պետք է գա էկոլոգիական պաշտպանության ծրագիր»,- ասաց պատգամավորը: