ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է քաղաքացի Սամվել Հարությունյանի դիմումը, որով վերջինս՝ որպես կոռուպցիոն գործարքների հետևանքով տուժած կողմ, պատրաստակամություն էր հայտնել համագործակցել ՀՀ Գլխավոր դատախազության հետ:
Ըստ մամուլում հրապարակված ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղղած բաց նամակի՝ քաղաքացին պատրաստ է ներկայացնել «հիմնավոր ապացույցներ առ այն, որ Երևանի Կենտրոն համայնքի դատավոր Է.Ասատրյանը վերաքննիչ դատարանի դատավոր Լ.Թադևոսյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ.Հովնանյանը կոռումպացված են և իրենց կայացրած վճիռներում առաջնորդվում են մասնավոր շահով»:
Ընդ որում, քաղաքացին ընդգծում է, որ չի ակնկալում դատավճռի փոփոխություն, սակայն առավել կարևոր է համարում, որ «նման դատավորների գործողությունները գնահատվեն ըստ արժանվույնս»:
Վանաձորի բնակիչ Սամվել Հարությունյանն, այսպիսով, արձագանքում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նամակին՝ ցանկություն հայտնելով օգնել նրան փաստերով: Գլխավոր դատախազն, ինչպես հայտնի է, հայտարարել էր, որ դատավորին կաշառելու ցանկացած ապացույց կարժանանա վերահսկող մարմնի ուշադրությանը:
Մանրամասները` Փաստինֆո- ում: