Դեկտեմբերի 26-ին, ժամը 19.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի 44-րդ շենքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները վերելակից անվնաս դուրս են բերել Լ. Ն.-ին և Հ. Մ.-ին: