տուն Լուրեր Քաղաքացիների 84 տոկոսը արձանագրել է՝ չի առնչվել կոռուպցիոն դեպքերի

Քաղաքացիների 84 տոկոսը արձանագրել է՝ չի առնչվել կոռուպցիոն դեպքերի

134
0

Մայիսին տեղի ունեցած հարցումներով հարցված քաղաքացիների ավելի քան 84 տոկոսը արձանագրել է, որ ինքը չի առնչվել կոռուպցիոն դեպքերի։ Այս մասին այսօր հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ երբ ասում են, որ Հայաստանից կարողացել են արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, դա ասում են՝ հիմք ընդունելով այն պատկերը, որն առկա է հանրության շրջանում։

«Բայց նաև վերջին մեկ տարվա ընթացքում մենք կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ունենք նաև որոշակի ինստիտուցիոնալ խնդիր։ Կոռուպցիայի դեմ պայքարը և կոռուպցիոն հանցագործությունների հետաքննությունները, դրանց արդյունքում հասցված վնասների վերականգնումը չեն ընթանում այն ծավալներով, մասշտաբներով, ինչը հանրությունն իրավունք ունի ակնկալել, իսկ այստեղ առկա են բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներ, որոնցից են նաև ինստիտուցիոնալ խնդիրները, որոնցից մի մասն առաջին հայացքից նկատելի է, մյուս մասը՝ ոչ»,- ասաց Փաշինյանը։

Ըստ Կառավարության ղեկավարի՝ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ուժեղացնել նոր կառուցակարգերով․ «ՀՀ-ն պետք է դառնա կոռուպցիայի նկատմամբ 0 հանդուրժողականություն ունեցող երկիր»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here