«Եթե ընկերությունը չունի գումար աշխատակիցներին վճարելու, առանց տոկոսի տալիս ենք գումար, որ վճարեք մարդկանց աշխատավարձ»,- այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բիզնեսին գումար կհատկացվի նաև էլեկտրաէներգիայի, ջրի, գազի համար եւս երեք ամսով՝ 5 մլն դրամի չափով:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հարկային արձակուրդի գաղափարին կառավարությունը վատ է վերաբերվում: «Քաղաքացիների հետ մասնակցում ենք հարկերի վճարմանը, այսինքն՝ քաղաքացին չի կարող հարկերը չմուծել»,- ասաց կառավարության ղեկավարը: