տուն Քաղաքական Քաղաքացիների անձնական տեղեկությունները կոչնչացվեն. նախարար

Քաղաքացիների անձնական տեղեկությունները կոչնչացվեն. նախարար

285
0

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մամուլի ասուլիսին ասաց, որ ընդունված օրինագիծը քաղաքացիներին գաղտնալսելու համար չէ, քանի որ դա տեխնիկապես հնարավոր չէ անել:

Նախարարն ասաց, որ այս կարգավորումները նախատեսում են համաչափ միջամտություն, որը կիրառվելու է միայն արտակարգ դրության ժամանակ:

Ռուստամ Բադասյանն նշեց, որ զանգելու փաստը եւ միեւնույն տեղանքում հայտhվելը ավտոմատ համակարգը համադրում է, այսինքն` ունենում ենք վարակակրի տեղակայման վայր: «Անձնական տվյալների չափավոր հավաքագրումն անում ենք վարակի շղթան կոտրելու համար»,- ասաց գործադիր մարմնի անդամը:

Ո՞րն է երաշխիքը, որ արտակարգ դրության ավարտից հետո քաղաքացիների զանգերի տեղեկությունը կոչնչացվի: «Պետք է ոչնչացվի, քանի որ օրենքով է նախատեսված»,- ասաց կառավարության անդամը: