Երևան քաղաքի Նուբարաշեն համայնքի որոշ փողոցների բնակիչներ երթուղային տրանսպորտից օգտվելով վտանգում են իրենց առողջությունը.«Արդեն մի քանի տարի է 11-րդ փողոցից վերև ապրողները ուղղակի զրկված են նորմալ տրանսպորտից: Մենք ամեն օր աշխատանքի են հասնում կանգնած: Չի եղել որևէ օր, երբ այս փողոցի բնակիչները կարողանան նստած գնալ: Վերջը որևէ լուծում կլինի: Արդեն հազար հիվանդություն ենք ձեռք բերել էս »Գազել»-ներում կանգնած քաղաք հասնելով»,-ասաց Նուբարաշենի բնակիչ կանանցից մեկը ով այդ պահին սպասում էր երթուղայինի:
Նուբարաշեն համայնքը սպասարկում է Նուբարաշեն-ՀԱԹ 47 համարի միկրոավտոբուսային երթուղին և Նուբարաշեն-Աբովյան պուրակ 16 համարի ավտոբուսային երթուղին: Համայնքի բնակիչների տեղեկացմամբ՝ իրենք ավտոբուս տեսնում են ժամը մեկ, իսկ միկրոավտոբուսները վերջնակետից արդեն իսկ գալիս են լցված և քաղաքացիները ամեն օր ստիպված են լինում կանգնած հասնել աշխատանքի.«Թող կամ ավտոբուսներ ավելացնեն կամ էդ «Գազել»-ները ավելի հաճախ աշխատեն: Վերջը անհնար է այսպես շարունակել»,- ասաց մեր զրուցակիցըˋ ավելացնելով, որ միկրոավտոբուսները շատ անբարվոք վիճակում են, իսկ ճանապարհների մասին խոսելն ավելորդ համարեց, քանի որ Նուբարաշենից Երևանի կենտրոն եկող «ճանապարհը» դժվար է ճանապարհ անվանել: