տուն Քաղաքական Հայաստան Քաղաքացիները Հայաստանում չգրանցված դեղորայք կարող են պատվիրել. խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Քաղաքացիները Հայաստանում չգրանցված դեղորայք կարող են պատվիրել. խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

217
0

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ֆիզիկական անձանց հնարավորություն ընձեռել փոստային ծառայության միջոցով դեղորայք ստանալ արտերկրից: Նախագիծն ընդունվեց միաձայն` 114 ձայնով:

Hetq.am-ի փոխանցմամբ, այս փոփոխությունների շնորհիվ քաղաքացիները կկարողանան փոստային առաքանիներով պատվիրել ու ստանալ դեղորայք, որոնք Հայաստանում չկան կամ գրանցված չեն: Քաղաքացիները էլեկտրոնային եղանակով կարող են դիմել առողջապահության նախարարություն, ստանալ թույլտվություն, դիմել մաքսային ծառայություն ու ստանալ իրենց դեղորայքը:

%d bloggers like this: