տուն Լուրեր Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. Կուտակային կենսաթոշակի մասին ՀՀ օրենքը կդառնա՞ միավորման առիթ

Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. Կուտակային կենսաթոշակի մասին ՀՀ օրենքը կդառնա՞ միավորման առիթ

209
0

AJ-nist-25.02.13-2

ՀՀ քաղաքացիների մի մասը որոշել է պայքարել «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառման դեմ: Այդ իսկ նպատակով Ֆեյսբուքում ստեղծվել է հատուկ խումբ, որը մեկ օրում արդեն հասցրել է շուրջ 600 քաղաքացու անդամագրել:

Նախաձեռնության անդամները կոչ են անում ստիպել ՀՀ պատգամավորներին հաշվի նստել իրենց ընտրելու իրավունքի հետ եւ չգնալ օրենքի այն բաղադրիչի կիրառմանը, որը սպառնում է ոտնահարել ՀՀ քաղաքացու սոցիալական իրավունքները: Այդ  պատճառով ՀՀ քաղաքացիները նախատեսում են բողոքի մեծ ցույց կազմակերպել  ԱԺ շենքի դիմաց այսօր՝ նոյեմբերի 15-ին, երբ ԱԺ-ում կշարունակի հենց այդ հարցի քննարկումը:

 

Նախաձեռնության անդամները հատուկ հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է.
«Ինչպես շատերդ տեղյակ եք, 2014թ.-ի հունվարի մեկից բոլոր նրանք, ովքեր ծնվել են 1974թ.-ին կամ դրանից հետո, նոր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի համաձայն պարտադրված են լինելու իրենց զուտ աշխատավարձի 6.6-ից մինչև 13.0% փոխացել կենսաթոշակային մասնավոր ֆոնդերին՝ 63 տարեկանից հետո ետ ստանալու պայմանով:
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնության և որոշ ԱԺ պատգամավորների ջանքերի շնորհիվ այս ուրբաթ՝ նոյեմբերի 15-ին, ժամը 12:00-ին տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվելու է նշված բաղադրիչի կիրառման հետաձգումը:
Կոչ ենք անում նշված օրը՝ ժամը 12:00-ին, հավաքվել ԱԺ-ի մոտ և մեր ներկայությամբ սատարել մեզ աջակցող պատգամավորներին»:

 

Էմմա Պալյան

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here