«Հայաստանի քաղաքացիները կարծում են, որ կորոնավիրուս հիվանդությունը բլեֆ է, սարքած»,- այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ո՞րն է այս ընկալման պատճառը: «Մենք ունենք մի վիճակ, որ դրական ախտորոշված քաղաքացիների 70 տոկոսը հիվանդությունն անցնում է թեթեւ»,- մանրամասնեց կառավարության ղեկավարը:
Վարչապետը հիշեցրեց՝ այս հիվանդությունը զգում են այն մարդիկ, որոնց տան տարեց անդամները հիվանդանում են: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ 49 մահվան դեպք է եղել:
Վարչապետը վստահ չէ, որ Հայաստանում չի կրկնվի իտալական սցենարը: Իսկ եթե կրկնվի, կլինի 10.000 մահ: