տուն Հասարակություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքն ավարտվեց. 205 մլն 560 հազար դրամ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքն ավարտվեց. 205 մլն 560 հազար դրամ

270
0

«Դվին» հյուրանոցային համալիրում ավարտվեց«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն: Մի քանի ժամում հանգանակվեց 205 մլն 560 հազար դրամ: Այս մասին հայտարարեց ՏԿԵ նախարար, «ԱՅՈ» նախընտրական շտաբի պետ Սուրեն Պապիկյանն ու նշեց, որ օնլայն հարթակում դրամահավաքը դեռ շարունակվում է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 9-րդ դրամահավաք-երեկոն արձանագրում է հետևյալ թիվը՝ 205 մլն 560 հազար դրամ: Օնլայն հարթակում դրամահավաքը շարունակվում է: Կան նաև փոխանցումներ արտարժույթի տեսքով, որոնց արտացոլումն առայժմ մեզ համար պարզ չէ, այսինքն՝ կարող է լինել այս թվի որոշակի փոփոխություն»,- հայտարարեց Սուրեն Պապիկյանը: Նշենք, որ դրամահավաքի ժամանակ հանգանակված գումարից որոշակի միջոցներ կուղղվեն  «ԱՅՈ» նախընտրական շտաբի քարոզարշավի կազմակերպմանը: