տուն Լուրեր Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մոսկվայում Երևանի օրերի գալա-համերգին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մոսկվայում Երևանի օրերի գալա-համերգին

202
0

galahamerg4-28.11.13

ՌԴ մայրաքաղաքի Միությունների տան սյունազարդ դահլիճում կայացել է Մոսկվայում Երևանի օրերի  գալա-համերգը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մոսկվայի կառավարության պաշտոնատար անձանց և Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության անդամների հետ ներկա է գտնվել համերգին:

Երեկոյի ընթացքում մոսկովյան արվեստասեր հասարակությունը հնարավորություն է ունեցել ունկնդրելու հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ինչպես դասական, այնպես էլ ջազային և էստրադային հայտնի ստեղծագործությունների կատարումներ`  հայ երաժշտարվեստի սիրված ու ճանաչված ներկայացուցիչների կատարմամբ:

Ամբողջ երեկոյի ընթացքում արտիստներին նվագակցել և առանձին կատարումներով հանդես է եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և դիրիժոր  Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:

Հանդիսատեսը հատուկ ոգևորությամբ և ջերմությամբ է արձագանքել գալա-համերգին ներկայացված Երևանի ու  Հայաստանի մասին երգերի ընտրանուն: Իսկ արդեն համերգի ավարտին հատկապես ռուս հանդիսատեսները խոստովանել են, որ իսկապես հիացած են հայ կատարողների վարպետությամբ:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here