Այսօր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դարձյալ արձակուրդ է մեկնել։
«Քաղաքապետի արձակուրդի ոդիսականը։ Շուրջ 10 օր է անցել, ինչ քաղաքապետը վերադարձել է իր 3-շաբաթյա արձակուրդից։ Պետք է, որ լավ հանգստացած և կազդուրված լիներ, նյարդերն էլ հանգստացած լինեին։ Այսօր քաղաքապետը կրկին արձակուրդ է մեկնել։ Տարօրինակ է»,- գրել է նա։
Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Araratnews.am-ին հայտնեց, որ Մարությանը 2 օրով չվճարվող արձակուրդ է վերցրել՝ այլ մանրամասներ չհաղորդելով։