Չիլիացի քաղաքապետներից մեկը՝ Էվոլին Մաթեյը, լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ անակնկալ կերպով փախուստի է դիմել: Միջադեպի մասին տեսահրապարակումը հայտնվել է Թվիթերում, ապաև՝ CNN-ի ալիքում:
Լրագրողները նշել են, որ սկզբից կին գործիչն արագացրել է քայլերը, իսկ քիչ անց, խուսափելով մամուլի ներկայացուցիչների հետ շփումից, իսկույն փախուստի է դիմել:
Այդուհանդերձ, 65-ամյա քաղաքապետը ստիպված է եղել կանգ առնել, քանի որ համառ լրագրողները կրկին կասեցրել են նրա հեռանալը: Հետաքրքիր է, որ ավելի ուշ պաշտոնյան սոցիալական ցանցերում հրապարակել է այդ միջադեպը փաստող տեսանյութը և նշել, որ փոքր մարզանքը հրաշալի առիթ է սկսելու առավոտը: