Այսօր Երեւանի քաղաքապետարանում հրավիրված Ամանորի միջոցառման ժամանակ լրագրողները Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ գնահատական կտա տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդուն բերման ենթարկելու հետ կապված միջադեպին:
Քաղաքապետը պատասխանել է, որ ինքը տեղյակ չէ այդ միջադեպից եւ դրա մասին իմացել է լրատվամիջոցներից: Ըստ նրա, եթե Նավասարդյանի որդին ձերբակալվել է, ապա մնացած հարցերում պետք է զբաղվեն իրավապահ մարմինների ներկայցուցիչները:
Իսկ Araratnews.am-ի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ ամենը հաստատվելուց հետո, Հենրիկ Նավասարդյանը հրաժարականի դիմում ներկայացնի, Տարոն Մարգարյանը խսիտ զարմացել է. «Ի՞նչի համար պետք է հրաժարականի դիմում ներկայացնի Հենրիկ Նավասարդյանը»:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին ոստիկանության Մարաշի բաժանմունք է բերման ենթարկվել Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին՝ Դավիթ Նավասարդյանը: Նա նախ Երեւանի Գնունի փողոցի շինանյութի շուկայում անհարգալից վերաբերմունք է դրսեւորել քաղաքացիների նկատմամբ, այնուհետև՝ դիմել փախուստի: Ոստիկաններն ի վերջո հետապնդել են ու բերման ենթարկել նրան՝ մեքենայից հայտնաբերելով դանակ ու կանեփանման զանգված: