Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որ «Սանիթեքը» վճարի աշխատավարձերը: Այս մասին քաղաքապետարանի առջև հավաքված քաղաքացիներին հայտնել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Հույս ունենք, որ «Սանիթեք»-ի ղեկավարությունը կհամագործակցի մեզ հետ, և մենք կկարողանանք այն տարբերակը, որի մասին խոսում ենք, հնարավորինս շուտ կյանքի կոչել. և դուք ձեր աշխատավարձերը կստանաք»,- ասել է նա: