տուն Հասարակություն Առողջապահություն Քաղաքապետարանի պարզաբանումը շան հարձակման հետևանքով Երևանում մահացած մարդու դեպքի մասին

Քաղաքապետարանի պարզաբանումը շան հարձակման հետևանքով Երևանում մահացած մարդու դեպքի մասին

346
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շան հարձակման հետևանքով Երևանում մարդ է մահացել:

Եղելության մանրամասները պարզելու նպատակով AraratNews.am-ը կապ է հաստատել Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանի հետ:

«Դա դժբախտ պատահար է պարզապես եղել: Մարդը վախից ընկել, հետ-հետ է գնացել, գլուխը խփել և մահացել է: Շան կծածից չի մահացել»,- AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հովսեփ Կուբատյանը:

Միևնույն ժամանակ, Կուբատյանը նշեց, որ թափառող շների հետ կապված իրավիճակը վերահսկելի է՝ չնայած նրան, որ ոչ բոլոր շներն են ստերջացված: Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնն իր հնարավորությունների սահմաններում աշխատում է:

Օլյա Շահինյան