տուն Հասարակություն Քաղաքապետարանի պաշտոնական կայքում առանձին բաժին կբացվի՝ կարևոր տվյալներով.Հակոբ Կարապետյան

Քաղաքապետարանի պաշտոնական կայքում առանձին բաժին կբացվի՝ կարևոր տվյալներով.Հակոբ Կարապետյան

354
0
Շուտով քաղաքապետարանի Yerevan.am պաշտոնական կայքում հնարավոր կլինի առանձին բաժնում քարտեզագրված տեսնել քաղաքապետարանի տրամադրած բոլոր շինթույլտվությունները եւ գործընթացի՝ տվյալ պահին առկա կարգավիճակը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Գրառման մեջ նաև ասվում է, որ տվյալ բաժնում կլինի կառուցապատման նկարագիրը՝ հասցեն, ծավալները, հարկայնությունը, արտաքին տեսքը, կառուցապատողի կոնտակտային տվյալները եւ այլ տեղեկատվություն:

«Ավագանու այսօրվա նիստի ընթացքում քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը տեղեկացրեց, որ այս գործիքը քաղաքացիներին հնարավորություն կտա նաեւ՝ ապօրինի կառուցապատման կասկածի դեպքում, Թեժ գիծ զանգելուց առաջ ստուգել կառուցապատման օրինականությունը:
Բացի սրանից, բնակարան կամ այլ նորակառույց տարածք ձեռք բերելու ցանկություն ունեցողները կարող են ստուգել, թե որքանով է արժանահավատ այս կամ այն կազմակերպության՝ բնակարանային համալիրների վաճառքի առաջարկը, (որովհետեւ քիչ չեն դեպքերը, երբ համացանցում բնակարանների վաճառքի գովազդ տարածող կազմակերպությունը շինթույլտվություն կամ չունի»: