տուն Լուրեր Բլոգ Քաղաքապետարանի ծառայողական մեքենաները` ժամկետանց կտրոններով (Տեսանյութ)

Քաղաքապետարանի ծառայողական մեքենաները` ժամկետանց կտրոններով (Տեսանյութ)

234
0

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին ժամը 02:30-ի մոտակայքում «Զիլ» մակնիշի մեքենան Երևանի քաղաքապետարանի մոտով անցնելիս դանդաղեցրել է ընթացքը և իբր պատահաբար հարվածել շենքի դիմաց կայանած մեքենաներին: Այդ մեքենաները պատկանում են  կոռումպացված պաշտոնյաներ Միսակ Համբարձումյանի և Հենրիկ Նավասարդյանի պաշտոնանկության պահանջով արդեն շուրջ 60 օր նստացույց անող Վահագն Մինասյանին և Կարեն Հարությունյանին: ՃՈ-ն մեքենաները տեղափոխել է տուգանային հրապարակ` ցուցարարներին թողնելով բաց երկնքի տակ: Ցերեկը նոր մեքենա միացավ նստացույցին, որից հետո միայն ճանապարհային ոստիկանությունը պատրաստակամություն հայտնեց տուգանային հրապարակում գտնվող գույքը տերերին վերադարձնել: Հերթապահող ոստիկանները սեպտեմբերի 21-ին հորդորել են ցուցարարներին քաղաքապետարանի մուտքի մոտ կայանած երկու մեքենաներից մեկը տեղափոխել քիչ այն կողմ: Մերժում ստանալով` նրանք հանկարծ հիշել են, որ քաղաքապետարանի մոտ իրավունք ունեն կայանել միայն ծառայողական մեքենաները. ցուցարարների երկու մեքենա նորից տեղափոխվել է տուգանային հրապարակ: Կեսօրից հետո քաղաքապետարանի դիմաց կայանվեցին մի շարք ծառայողական մեքենաներ, որոնց զգալի մասի կտրոնները ժամկետանց են և դրանցով երթևեկելն ընդհանրապես արգելված է…

Ազատագրում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here