տուն Լուրեր Բլոգ Քաղաքապետարանը ստում էˋ Ժանգոտ կողպեքը քաղաքապետարանից հետ չի վերցվել

Քաղաքապետարանը ստում էˋ Ժանգոտ կողպեքը քաղաքապետարանից հետ չի վերցվել

231
0

tshcj

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը facebook-յան իր էջում դիմել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր-նախագահ Շուշան Դոյդոյանինˋ հարցնելով.

 

«Հարգելի տիկին Դոյդոյան, գուցե չեք լսել, որ ավագանու երեկվա նիստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը հայտարարեց, որ տեղեկատվության ազատության կենտրոնի ղեկավարությունը ներողություն է խնդրել իրենցից այն բանի համար, որ Երևանի քաղաքապետարանին «շնորհած» ժանգոտ կողպեք մրցանակը սխալմամբ է տրվել Երևանին, որովհետև իրենք ապացուցել են վերոնշյալ հ/կ-ին, թե որքան թափանցիկ ու բաց են իրենք աշխատում: Ուզում եմ հաստատեք այս լուրը կամ հերքեք»,- նշել  է տիկին Բախշյանն ու ավելացրել, որ այդ տեղեկությունը, որը հնչեցրել է Երևանի ավագանու աշխատակազմի քարտուղարը, հաստատվել է նաև քաղաքապետի կողմից:

Շուշան Դոյդոյանն էլ արձագանքել է .

«Բացարձակ սուտ է տիկին Բախշյան»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին կայացած ամենամյա մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը` Ժանգոտ կողպեքը, որպես փակ աշխատանքի խորհրդանիշ շնորհվել էր Երևանի քաղաքապետարանին` որպես քաղաքացիներից տեղեկություն ստանալու հարցումներին ամենադանդաղ պատասխանող մարմին:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here