տուն Լուրեր Քաղաքապետարանը «պատժում» է քաղաքացիներին

Քաղաքապետարանը «պատժում» է քաղաքացիներին

96
0

qaxaqapetaran

Քաղաքապետարանը նոր մեթոդ է մտածել «անհնազանդ» քաղաքացիներին պաժելու համար: Ինչպես AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացնում է 54 համարի ավտոբուսային երթուղու վարորդներից մեկը, նրանց հրահանգել են շաբաթ և կիրակի օրերին աշխատել կիսատ.«Գիծը ունի 12 ավտոբուս, և մեզ հրահանգել են շաբաթ և կիրակի օրերին հերթով դուրս գալ գործի: Շաբաթ օրը աշխատում է 4 ավտոբուս, իսկ կիրակի օրերին՝ 2 ավտոբուս: Ոչ մի նորմալ բացատրություն չեն տալիս»,- ասաց մեր զրուցակիցը: Անհասկանալի այս իրավիճակը վարորդների գրպանին էժան չի նստում, քանի որ այդ օրերի համար նրանք ևս ստիպված են լինում վճարել, այն դեպքում, երբ չեն աշխատում: Մեր զրուցակից վարորդի փոխանցմամբ բոլոր վարորդներն էլ կցանկանան աշխատել, սակայն հասկանում են, որ հակառակվելու դեպքում կարող են ընդհանրապես կորցնել աշխատանքը: Վարորդները համոզված են, որ այս կերպ փորձում են պատժել քաղաքացիներին. «Բա սա իշխանություն ա: Մարդ էլ իր սեփական երկրում նման ակցիաներ անի»,- եզրափակեց իր խոսքը մեր զրուցակիցը: Հիշեցնենք, որ 54 համարի երթուղին սպասարկում է Ավանից Չարբախ երթուղին և այն միակն է, այլ երթուղայիններ այս ուղղությամբ չեն աշխատում: