տուն Հասարակություն Քաղաքապետարանը հերքում է

Քաղաքապետարանը հերքում է

360
0

Երեւանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր «Ֆակտորի» հետ զրույցում ասաց, որ իր տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դարձյալ արձակուրդում է:

Հիշեցնենք՝ Խաժակյանն այս հայտարարությունն արել էր մայրաքաղաքին կամազներ նվիրելու թեմայից խոսելիս եւ ասել՝ կլինի պաշտոնանկություն առաջիկայում:

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Araratnews.am-ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը, ավելին՝ ասաց, որ հիմա քաղաքապետն ու ԱԻ նախարարը քաղաքապետարանում խորհրդակցության են:

Իսկ թե ինչ են քննարկում, խոսնակը հորդորեց սպասել պաշտոնական հաղորդագրության:

Սոնա Դավթյան