տուն Լուրեր Քաղաքապետարանը երթուղիների հերթական մրցույթն է հայտարարել

Քաղաքապետարանը երթուղիների հերթական մրցույթն է հայտարարել

181
0

37169668Երևանի քաղաքապետարանը ներքաղաքային երթուղիները սպասարկող ընկերությունների ընտրության հերթական մրցույթն է հայտարարել: Այս անգամ ևս մրցույթի են ներկայացվել 1 միկրոավտոբուսային (հ.77) և 23 ավտոբուսային (հ.հ. 2, 6, 10, 19, 21, 25, 26, 29, 37, 39, 42, 49, 50, 52, 56, 60, 61, 62, 63, 64, 66, 67, 68) երթուղիներ:   Նշենք, որ սրանք հենց այն երթուղիներն են, որոնց համար այս տարվա հուլիս և սեպտեմբեր ամիսներին հայտարարված մրցույթներն այդպես էլ չէին կայացել, քաղաքապետարանի մեկնաբանությամբ` հայտերի բացակայության պատճառով:   Հիշեցնենք` հայտարարված նախորդ 2 մրցույթներին ոչ մի կազմակերպություն հայտ չէր ներկայացրել: Քաղաքապետարանում դա բացատրում են գործող սակագնի աննպատակահարմարությամբ:   Հարկ է, նշել, սակայն, որ մրցույթի պայմանների համաձայն` ուղևորափոխադրող ընկերությունն ինքն է ներկայացնում սակագնի վերաբերյալ իր առաջարկը:  «Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևորի փոխադրման գինը»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Նյութն ամբողջությամբ` «Փաստինֆո» ից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here