տուն Քաղաքական Քաղաքական առեւտրի էջը փակված է. վարչապետ

Քաղաքական առեւտրի էջը փակված է. վարչապետ

222
0

Հայաստանում քաղաքական առեւտրի էջը փակված է: Այսօր կառավարությունում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ովքեր կառավարությունից պահանջում են պաշտոն, բիզնեսի ոլորտ, չստանալու դեպքում էլ սպառնում են ցույց, ասուլիս անել, գլորվելու են ցեխի մեջ: «Սա կառավարություն է, ոչ թե շահերի բորսա: Խոզի գլուխը դնում ես գորգի վրա, գլորվում է ցեխի մեջ: Բոլոր այն խոզերի  գլուխները, որոնք դրված են գորգի վրա, գլորվելու են ցեխի մեջ: Սա այնքան ակնհայտ է»,- ասաց վարչապետը: