ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավի ողբերգական վթարի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Քաղավիացիայի կոմիտեն:
Օդանավը վթարի է ենթարկվել «Իմամ Խոմեյնի» օդանավակայանից դեպի Կիև թռիչքի ժամանակ։
ՔԱԿ-ը իր ցավակցություններն ու զորակցությունն է փոխանցում զոհերի հարազատներին և իր գործընկերներին:
Նշենք, որ Flight Radar պորտալն ավելի վաղ հայտնել է, որ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է առավոտյան ժամը 2:42-ին և դադարել տվյալներ փոխանցել երկու րոպե անց: Պորտալի տեղեկություններով՝ ուկրաինական Boeing 737-800-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո: