տուն Քաղաքական Միջազգային Քաբուլում սպանվել է Շվեդիայի ռադիոյի լրագրող

Քաբուլում սպանվել է Շվեդիայի ռադիոյի լրագրող

119
0

2236605_1200_675

Աֆղանստանում սպանվել է շվեդ լրագրող: Ինչպես հայտնել է Քաբուլի ոստիկանության ներկայացուցիչը, երկու անհայտ անձինք երոպական հագուստով մոտեցել են լրագրողին, ով կանգնած է եղել լիբանանյան ռեստորանի մոտ, և մոտ տարածությունից գնդակահարել նրան: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:

Սպանված լրագրող Նիլս Հորները ներկայացրել է Շվեդիայի ռադիոն: Նա տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Աֆղանստանում Շվեդիայի դեպսանատունը հաստատել է լրագրողի մահվան փաստը: Ոստիկանությունը ձերբակալելե է երկու կասկածյալի:

51-ամյա Հորները Շվեդիայի ռադիոյում է աշխատել 2001 թվականից` որպես արտասահմանյան թղթակից: