Հունվարի 17-ի երեկոյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Մահացածների թվում են եղել Աֆղանստանում Ամերիկյան համալսարանի 2 դասախոսներ, որոնցից մեկը դասավանդել է քաղաքագիտություն, մյուսը եղել է համալսարանի ղեկավարության աշխատակից։
Բացի այդ, հայտնի է դարձել, որ մահացածների մեջ եղել են նաև 2 բրիտանացի, 2 կանադացի և մեկ ռուս։